Բաժիններ՝

ԱՍԵԱՆ-ի ղեկավարներն ԱՄՆ-ում մտադիր են կենտրոնանալ տարածաշրջանի անվտանգության հարցերի վրա

Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ղեկավարները Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ կայանալիք առաջիկա գագաթնաժողովում մտադիր են կենտրոնանալ Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկման վրա: Մայիսի 10-ին Ջակարտայում այդ մասին լրագրողներին հայտնել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք մեկնելուց առաջ:

«Մենք մտադիր ենք հատուկ գագագաթնաժողովում քննարկել Հնդկա – խաղաղօվկիանոսյան արածաշրջանի իրադրությունը, հանդիպման գլխավոր արդյունքը պետք է դառնա գործընկերության մշակումը, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը»,- ասել է Վիդոդոն՝ հիշեցնելով, որ Ինդոնեզիան հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ասոցիացիայի համագործակցության համակարգող:

«Մեր խնդիրն այն է, որպեսզի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձնենք խաղաղ, կայուն եւ բարգավաճող»,- մեջբերում է նրա խոսքը detikNews պորտալը: «Մենք մտադիր ենք ընդգծել ԱՍԵԱՆ-ի բաց լինելը բոլոր գործընկերների, այդ թվում Միացյալ Նահանգների համար»,- ասել է նախագահը:

Գագաթնաժողովին կմասնակցեն ասոցիացիայի տասը ղեկավարներից ութը: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերետեն չի կարող մասնակցել մայիսի 9-ին կայացած ընդհանուր ընտրությունների պատճառով, իսկ Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար ավագ գեներել Մին Աուն Հլայնը չի հրավիրվել երկրի քաղաքական անկայունության պատճառով:

Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդիպմանը մտադիր է ցուցադրել, որ ճանաչում է ԱՍԵԱՆ-ի հանգուցային դերը տարածաշրջանում ամենալուրջ մարտահրավերների երկարաժամկետ պատասխանների որոնման գործում: Բացի դրանից, նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտադիր է քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս