Հավանայի հյուրանոցում պայթյունից զոհվածների թիվը հասել է 40-ի
Առնվազն 40 մարդ է զոհվել Հավանայի «Սարատոգա» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հետեւում է այն տվյալերից, որոնք մայիսի 9-ին հրապարակվել են Կուբայի առողջապահության նախարարության կայքում։ Ավելի վաղ հաղորդվել էր 37 զոհերի մասին: Զոհվածների թվում են չորս երեխաներ:
Վերջին տվյալերով՝ միջադեպի հետեւանքով տուժել է94 մարդ, որնցից 18-ն այս պահին գտնվում են հոսպիտալներում, այդ թվում հինգն անչափահասներ են: Հավանայի հիվանդանոցներն արյուն են ընդունում փոխերարկման համար: Կուբայի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Սարատոգա» հյուրանոցում, պայթյունը տեղի է ունեցել մայիսի 6-ին, խիստ ուժած են հինգ հարկերը շենքի ճակատի կողմից, տուժել են մի քանի հարեւան կառույցներ: Որպես ողբերգության հիմնական պատճառ դիտարկվում է դժբախտ պատահարը: Ենթադրաբար, խոսքը կարող է վերաբերել գազի արատահոսքին սարքավորանքի կարգաբերման ժամանակ: Հանրապեհության իշխանությունները բացառել են ահաբեկչական գործողության վարկածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: