Բաժիններ՝

Աշխարհում DDoS-գրոհների քանակն ու տևողությունը զգալիորեն ավելացել են

Kaspersky DDoS Intelligence համակարգը 2022-ի առաջին եռամսյակում 91 հազար 52 DDoS-գրոհ է հայտնաբերել ամբողջ աշխարհում (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված հարձակում), ինչը 46%-ով ավելի է 2021-ի չորրորդ եռամսյակի մինչ այդ ռեկորդային և 4,5 անգամ ավելի է նույն տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներից: Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։

«Այդ աճի պատճառն ակնհայտ է. հակամարտությունն Ուկրաինայում հանգեցրել է կիբեռպատերազմի, որը չէր կարող չանդրադառնալ վիճակագրության վրա։

Ընդ որում, մինչև փետրվարի վերջը գրոհները համեմատաբար քիչ էին, և եթե ամսվա վերջին DDoS-ակտիվության աճ չլիներ, մենք նախորդ եռամսյակի համեմատ անկում կնկատեինք։ Այստեղ հետաքրքիր է նշել, որ փետրվարի վերջին և մարտի սկզբին շատ գրոհներ են կազմակերպվել հաքտիվիստների կողմից և իրականացվել անձնական սարքերից, որոնք օգտատերերը կամավոր միացրել են բոտնետին (օրինակ, բրաուզերում բացելով սթրեսեր կայք)»,- ընդգծում են ընկերության փորձագետները։

Նրանց տվյալներով՝ ավելացել է նաև DDoS-գրոհների տևողությունը. եթե նախկինում գրոհները չափվում էին րոպեներով, ապա այժմ միջին գրոհը չափվում է ժամերով, իսկ շատերը տևում են մի քանի օր: Ամենաերկար գրոհը տևել է 177 ժամից մի փոքր ավելի, այսինքն՝ մեկ շաբաթից ավելի։

2022-ի առաջին եռամսյակում առավել հաճախ DDoS գրոհներից տուժել են ԱՄՆ-ում տեղակայված ռեսուրսները (44,34%): Դրանց մասնաբաժինը փոքր-ինչ աճել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ։ Երկրորդ տեղում Չինաստանն է (11,60%), որի մասնաբաժինը նույնպես փոքր-ինչ աճել է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Գերմանիան (5,06%):

Ընդ որում, առաջին եռամսյակում ակտիվ բոտնետների հրամանատարական սերվերների կեսից ավելին, որոնցից իրականացվել են DDoS-գրոհներ, գտնվել է ԱՄՆ-ում (55,53%), դա 9,04 տոկոսային կետով ավելի է, քան 2021-ի վերջին: Երկրորդ տեղ է բարձրացել Գերմանիան (8,30%), որին հաջորդում են Նիդեռլանդները (8,09%)։ Չեխիան (4,68%) և Ռուսաստանը կիսում են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:

2022-ի առաջին եռամսյակում DDoS-գրոհների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս