««Այսօր-վաղը կերևա նաև, թե ապագայի հստակ ծրագրեր, ճանապարհային քարտեզներ, «նոր դեմքեր» են պահանջողներից քանիսն էին անկեղծ իրենց պահանջներում». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր-վաղը կերևա նաև, թե ապագայի հստակ ծրագրեր, ճանապարհային քարտեզներ, «նոր դեմքեր» են պահանջողներից քանիսն էին անկեղծ իրենց պահանջներում, իսկ քանիսի համար դրանք զուտ պատրվակ էին Նիկոլի հետույքը պահելու համար։

Երեկ Իշխան Սաղաթելյանը ապագայի պլաններից խոսեց։ Ես չեմ ասում, որ պետք է իր ասածները հալած յուղի տեղ ընդունել։ Կարող եմ ասածներում տարբեր խնդրահարույց կետեր նշել։
Բայց տեսնենք, թե ընդդիմությունից հստակ ռազմավարություն պահանջողներից քանիսը՞ կլսեն իր խոսքն ու կփորձեն քննադատել իր ելույթը։ Քանիսը՞ կգնան հրապարակ այդ հարցերը տեղում քննարկելու, բանավիճելու համար։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շատ քչերը։
* * *
Քաղաքական դերակատարների հետ բոլորիս ուղիղ կապը իրականում ահավոր կարևոր է։

Ինչպես Մխոյանն էր վերջերս գրել. հայ լինելը, հայկական ինքնությունը պահպանելը քաղաքական ընտրություն է։

Լինելով թշնամիներով շրջապատված ու վտանգված փոքր ազգ, մենք այլ ճանապարհ չունենք քան զենքին տիրապետել ու քաղաքականությունից հասկանալ սովորելը։

Որովհետև ամեն մեկս պետք է իմանանք ինչպես պաշտպանել հայկական քաղաքական շահը։ Ամեն մեկս պետք է կարողանանք մեր պահանջները ճիշտ ձևակերպել, քաղաքական օրակարգեր ստեղծել և պարտադրել դրանք քաղաքական ուժերին։

Անհրաժեշտության դեպքում նաև մոբիլիզացվել ու ստեղծել «քաղաքական ինքնապաշտպանության ջոկատներ» ?

Ինչպես ժամանակին ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսն էր գրել իր նամակներից մեկում. «Այսօր ես պարտավոր եմ սովորել քաղաքականության ու ռազմի արվեստը, որպեսզի վաղը մեր որդիները մաթեմատիկա և փիլիսոփայություն սովորելու ազատություն ունենան»։

#ռացիոնալԱզգայնականություն»։

Տեսանյութեր

Լրահոս