«Որո՞նք են քայլիստների արժեքները և դավանանքը». Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որո՞նք են քայլիստների արժեքները և դավանանքը
Պարզվեց, երկու օր առաջ ընդդիմադիրների Գյումրի այցելության ժամանակ մի խումբ երիտասարդներ տարեց մարդկանց են հարվածել, որը դարձել է “ծամոն” իշխանական որոշ ներկայացուցիչների համար՝ մանիպուլյացիաների միջոցով ընդդիմությանը վարկաբեկելու և Հոռոմի խաչմերուկում սեփական ձախողումները՝ մաքրող- բնորդուհի Անոյի և այլ կեղծարարների կողմից գերեվարվածների հարազատներ ներկայանալու փաստերը բացահայտելուց հետո ինչ-որ ձևով ինքնամաքրվելու համար…
Նախ ասեմ, որ խիստ քննադատում եմ այդ երիտասարդներին՝ տարեց մարդկանց դեմ բռնարաքի համար և համարում եմ, որ իրավապահները շատ ճիշտ են արել, որ քրեական գործ են հարուցել այդ փաստի առիթով… Սակայն խնդիրը հետևյալն է, որ պարզ մանիպուլյացիաների դիմելով իշխանությունները փորձում են այդ երիտասարդներին այնպես ներկայացնեն, որ նրանք առանց պատճառի հարձակվել են այդ տարեցների վրա…
Ըստ Գյումրիում տարածված լուրերի և, հուսով եմ, իրավապահները դա կպարզեն, այդ տարեցները կանգառի մոտ կանգնած մեքենայում նստած երիտասարդներին այլանդակ հայհոյանքներ են տվել… Եթե սա համապատասխանում է իրականությանը, որն, ի դեպ, չի արդարացնում երիտասարդների արարքը, ապա այդ նույն տարեցները ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանց տարիքը չի թույլատրում, որ նրանք վիրավորեն որևէ մեկին կամ իրենց պահեն փողոցայինի պես…
Ի դեպ, այդ նույն օրը Գյումրիում ընթացող հանրահավաքի ժամանակ Շախմատի դպրոցի մոտից ևս մեկ տարեց մարդ իր ախոռ-բերանը բացել և այլանդակ հայհոյանքներ էր բարձրաձայնում հանրահավաքի մասնակիցների հասցեին և զսպվեց, երբ նրան ոստիկանները կարգի հրավիրեցին…
Քայլիստ-քայլիստուհինե՛ր, բացարձակ կապ չունի տարեց մարդն իշխանամետ է, թե՝ ընդդիմադիր, եթե նա տարրական հարգանք չի տածում դիմացինի նկատմամբ, ապա պետք է սպասի պատասխանի…
Ինչ վերաբերվում է քայլստների արժեքներին և դավանանքին, ապա լավ կլինի կապիտուլյանտները լռեն, քանի որ իրենց թուրքի դեմ ծնկած առաջնորը, բացմիցս է ապացուցել, որ կեղծածար է, դեմագոգ է, ստախոս է, մանիպուլյատոր է և այլն…
Իսկ քայլիստների մոտ շատ մեծ արժեք ունեն Օպերայի թատրոնի մոտ պապի և թոռան վրա հարձակվողները, գետնին պարկած և անհավասարակշիռ վարքագիծ դրսևորողները, գերեվարվածների ֆեյք հարազատները, անգրագետ ինչ-որ մարդիկ, խոպանչի՝ այլ մարզերից եկած գեղցի-սադրիչները, որոնք Գյումրիի հետ կապ չունեն, Արցախի դրոշից վախեցողները, Հայաստանի դրոշը կոտրողները և նմանատիպ որոշ տարրեր…»։