
Վլադիմիր Զելենսկին պարգևատրել է Պատրոն անունով սակրավոր շանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Անձնվեր ծառայության համար» մեդալով պարգևատրել է Պատրոն անունով շանը, որը զբաղվում է ականների որոնմամբ և հայտնի է դարձել սոցցանցերում: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Ես սակրավոր Պատրոնին պարգևատրել եմ, որը ոչ միայն օգնում է վնասազերծել պայթյունավտանգ առարկաները, այլեւ օգնում է սովորեցնել մեր երեխաներին անվտանգության անհրաժեշտ կանոններն ականների վտանգի դեպքում», – ասել է Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: