
«Մեր արժանապատվությունը վերականգնելու միակ ձևը Շուշին վերադարձնելն է, որի առաջին քայլը ազգադավ իշխանությանը օր առաջ հեռացնելն է»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․«Դարերով անկախ պետություն չունենալու պարագայում, Արցախն ունեցել է որոշակի ինքնավարություն։ Եվ հենց դրա շնորհիվ, Արցախի բերդաքաղաք Շուշին եղել է բուն պատմական Հայաստանի տարածքում միակ կրթա-մշակութային կենտրոնը։ Շուշիում եղել են կրթական հաստատություններ, թատրոն, տպարան։ Հայկական այլ կրթա-մշակութային կենտրոնները՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Թեոդոսիա,Վենետիկ, Կոնստանտինապոլիս եղել են ոչ պատմական Հայաստանի տարածքում։ 1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի հայությանը։ Արցախյան շարժումը, 1992թ․ ազատագրեց Շուշին, վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը։
Եվ ի՞նչ․․․ Ո՞վ կսպասեր, որ Հայաստանում իշխանության կգար մի դավաճանական իշխանություն, որը դավադրաբար կհրահրեր պատերազմ և կհանձներ հայոց հպարտության խորհրդանիշ, բերդաքաղաք Շուշին, այն անվանելով «դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղաք»։
Մեր արժանապատվությունը վերականգնելու միակ ձևը Շուշին վերադարձնելն է, որի առաջին քայլը Շուշին հանձնող ազգադավ իշխանությանը օր առաջ հեռացնելը»։