Բաժիններ՝

Հայտնաբերվել են ապօրինի սևահող տեղափոխող բեռնատարներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։

Ինչպես  հայտնում են Տեսչական մարմնից, շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Նշվում է, որ վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031