Բաժիններ՝

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների աշխարհի չեպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200) երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալին:

Հրում վարժությունում հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս