
«Մոռանում է, որ ընդամենը 120.000 հոգով Սերժ Սարգսյան էին մերժում, երբ ՀՀԿ–ն հավաքել էր 700.000 ձայն»

Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վահագն Ալեքսանյանի կարճ խելքով, պետք ա հավաքվի ավելի շատ մարդ ինչքան, որ իրենց ընտրել են, ասենք, 678.251 +1 նոր գնալ ընտրությունների:
Տվյալ անգրագետ, առանց հիշողության արարածը մոռանում ա, որ ընդամենը 120.000 հոգով Սերժ Սարգսյան էին մերժում, երբ ՀՀԿ–ն հավաքել էր 700.000 ձայն: Նույն կերպ խոսում են ժողովրդավարությունից ու ծեծելով բերման ենթարկում խաղաղ ցուցարարին: Նույնկերպ խոսում են թալանից, երբ 4 տարի ա՝ իշխանություն են ու չկա ոչ մի թալանի ապացույց ու դատական գործ կամ պատասխանատվության ենթարկված նախկին:
Սթափվեք ու հասկացեք կապիտուլյանտներ, որ ձեր իշխանությունը ամբողջությամբ հիմնված ա ստի վրա սթափվեք ու հասկացեք, որ ձախողվել եք, որ Հայ ազգի համար կործանարար եք ու արդեն պալիտ եք եղել, գնացեք խաղաղությամբ, որ երկրում լինի արժանապատիվ խաղաղություն»: