ՔՊ-ական պատգամավորներն ի՞նչ ունեն ասելու դրսում հավաքված ժողովրդին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստին ներկայացած ՔՊ-ական պատգամավորները երեկ բերանները ջուր էին առել եւ ասելիք չունեին հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին, որոնք արդեն մոտ մեկ շաբաթ է՝ պահանջում են իշխանությունների հրաժարականը։

Երեկ մեր լրագրողը մեկ տասնյակից ավելի ՔՊ-ական պատգամավորներին հարց է ուղղել․ ի՞նչ ունեք ասելու դրսում հավաքված ժողովրդին, թե՞ կարծում եք, որ իրենք ժողովուրդ չեն։ Միայն Շիշ բռնողն է մի քանի բառ ասել՝ ցուցարարներին մաղթել է «համբերություն»։ Քրիստինե Պողոսյանը, օրինակ, հնարամտորեն հարցից խույս է տվել՝ ասելով, թե անձամբ իր հրաժարականը չեն պահանջում։ Հովիկ Աղազարյանը խնդրել է՝ մտածի, նոր պատասխանի, Վիգեն Խաչատրյանն ասել է․ «Ոչինչ չունեմ ասելու»։ Մյուսները հարկ չեն համարել բառ անգամ արտաբերել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031