«Ես չգիտեմ՝ ո՞ւմ համար է նախատեսված Ոստիկանության այդ սուտը՝ խցանումներում կանգնած քաղաքացիների՞, թե՞ Նիկոլի»․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա: Ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի:

Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:

Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031