«Ով հոգնում է պայքարից՝ համակերպվում է «թուրքական վիլայեթ» դառնալու իրողության հետ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլիզմի դեմ պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։

Հերիք է ասեք՝ մինչեւ x ժամը կապիտուլյանտը չգնաց, էլ չեմ գալու միտինգի։

Միտինգի գալով՝ ոչ մեկ մյուսին լավություն չի անում ։

Ով հոգնում է պայքարից՝ համակերպվում է «թուրքական վիլայեթ» դառնալու իրողության հետ։

Սա նյարդերի պայքար է։

Նիկոլը Հայաստանում լեգիտիմ չէ։

Սա ակնհայտ է։

Նա թաքնված է օլիգարխների «ախրաննիկների» ու ուժայինների թիկունքում։

Նիկոլը նույնիսկ Աժ ամբիոնին է թիկնապահով մոտենում,իսկ դա նշանակում է,որ պետք է ուժեղացնել պայքարն ու նրա հեռացումը պադտադիր լինելու է»։

Տեսանյութեր

Լրահոս