«Ես ցույցի չեմ գալիս, որ որևէ ուժի կամ անձի իշխանության բերեմ, իմ խնդիրը Նիկոլ կոչվող միֆը քանդելն ա». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ցույցի չեմ գալիս,որ գոռամ «Նիկոլ դավաճան» ու իմ գոռոցով իմ համաքաղաքացիներին համոզեմ, որ Նիկոլը դավաճանա և այդ պատճառով իրենք պետք է միանան ցույցին ու երթին: Դրա մեթոդը գոռալը չի:

Ես ցույցի չեմ գալիս, որ որևէ ուժի կամ անձի իշխանության բերեմ

Ես ցույցի ու երթի չեմ գալիս, որ գոռամ «թուուուրք, թուուուրք, թուուուրք», որ Նիկոլը դրանից ազդվի, վիրավորվի ու հրաժարական տա:

Ես փողոց չեմ փակում, որ իմ համաքաղաքացիները խցանման մեջ կանգնեն ու եզրակացնեն, որ պետք է մասնակից դառնալ էս ամենին, որ Նիկոլը գնա ու խցանումը բացվի, որ իրենք հասնեն իրենց գործերին:

Ես առհասարակ օրը 12 ժամ չափչփում եմ քաղաքը մեկ և միակ նպատակով, որ Հայաստանում ստեղծվող անհամաձայնությունը, հանրային պրոտեստը, վերածվի քաղաքական ճգնաժամի, ինչը կդառնա տեսանելի և հաշվառելի թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի համար առ այն, որ այս ազգին չեն կոտրել, իսկ ներսից կոտրողն էլ չի կոտրելու այլ կոտրվելու է:

Իմ խնդիրը ոչ Նիկոլնա, ոչ էլ Նիկոլի դավաճան լինելը, իմ խնդիրը Նիկոլ կոչվող միֆը և պարտված հայի միֆը երկրիս արտաքին ախոյանների մոտ քանդելնա, նրանց քաղաքական խոտան բնույթը ապացուցելը, ինչից հետո իշխանություն կոչվող միֆակույտը կքանդվի: Ես իմ անելիքը գիտեմ:

Բարի գիշեր
Կտեսնվենք վաղը»

Տեսանյութեր

Լրահոս