
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. հայկական ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։