Այս հրապարակը մեր հրապարակն է. ժամը 19։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում՝ օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու, հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ այդմ՝ ժամը 4-ից բողոքի ակցիաները կդադարեցվեն:

«Այս հրապարակը մեր հրապարակն է: Լուրեր են պտտվում, որ հնարավոր է՝ բռնություն գործադրեն: Բայց էս գլխից ասեմ՝ չեք կարա, ՀՀ բոլոր հրապարակները ժողովրդի տրամադրության տակ են: Նիկոլը ՀՀ-ում իշխանություն չունի, սա պիտի փաստել մինչև վերջ»,- շեշտել է Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցներից բացի, փակվել են նաև մարզային մայրուղիները։

«Այս պահին փակ են Սևան-Երևան մայրուղին, Սպիտակ, Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, բերման ենթարկվածները 200-ից ավելի են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031