
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել

Հայաստանում մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 874 դեպք, 412 հազար 19-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 549 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեկ օրում կատարվել է 1745 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի արձանագրվել, առողջացել է 16 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 57 հազար 702-ի:
Նախարարությունից նաև հայտնում են, որ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը` այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ: