
Ռուսաստանյան ակումբները զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

ՈՒԵՖԱ-ն հերթական պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանյան ֆուտբոլային ակումբների դեմ:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան ռուսաստանյան ակումբներին արգելել է մասնակցել 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերին: Ինչպես նաև Ռուսաստանի կանանց և տղամարդկանց թիմերին թույլ չի տվել մասնակցել Ազգերի լիգային և Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը:
ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիան բողոքով դիմել է Միջազգային սպորտային արբիտրաժային դատարան: