Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպ-ականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպ-ականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել:

Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպ-ականներ են, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդամենը մեկ ժամ անց ՔՊ խմբակցության մոտ 40 պատգամավոր պատրաստ է ընտրել ընդդիմության առաջարկած թեկնածուին:

Երեկ էլ մեր քպ-ական աղբյուրը փոխանցեց, որ հանրահավաքի և ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով քպ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:

Տեսանյութեր

Լրահոս