Հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։ Ակնհայտ է, որ նրանք հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետեւանքով կողոսկրերի, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

Անհնազանդության խաղաղ ակցիաներին մասնակցելիս Մանուկյանին Խանջյան փողոցում փռել են ասֆալտին ու ձեռքերով, ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին։ Մանուկյանին նախ տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապօգնության մեքենայով՝ «Էրեբունի» հիվանդանոց։ «Կողոսկրերի երկկողմանի վնասվածք ունեմ, մատս է վնասվել, ոտքով գլուխս տրորում էին ասֆալտին»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031