
Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլի մահվան կապակցությամբ:
«Կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավ ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ կլինես մեզհետ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 54 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ գործակալներից մեկը` Մինո Ռայոլան:
Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հալանդի, Զլատան Իբրահիմովիչի գործակալն էր: