
Արթիկ քաղաքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Ապրիլի 30-ին, ժամը 22։18-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում՝ նախկին պարարտանյութերի պահեստի տարածքում, կա քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չգործող պահեստի երկաթյա կառուցատարրերից կախված վիճակում հայտնաբերվել է Ն․ Ս․-ի (ծնված 1956 թ.) դին:
Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: