Բաժիններ՝

Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափ ստացածների թիվն անցել է 27 միլիոնը

Իրանում 64 մլն 328 հազար 567 հազար քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, 57 մլն 544 հազար 801 մարդ՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 29 հազար 483-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 83-ի: Մեկ օրում գրանցվել է վիրուսի 532 նոր դեպք, որից 109-ը հոսպիտալացվել է:

Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 221 հազար 653 դեպքից 6 մլն 983 հազար 502-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 996 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031