Սելին Դիոնը առողջական պատճառներով հետաձգել է համերգները Եվրոպայում
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը Courage World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում հետաձգել է Եվրոպայում ծրագրած համերգները շարունակվող ուժեղ մկանային սպազմերի պատճառով: Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ում հրապարակած տեսանյութում:
«Շատ ցավում եմ և տխուր եմ, որ կրկին ստիպված եմ տեղափոխել համերգները: Առաջին անգամ դա, իհարկե, տեղի ունեցավ համավարակի պատճառով: Իսկ այս անգամ իմ առողջությունն է ստիպում հետաձգել ելույթներս եվրոպական շրջագայության շրջանակում և, ցավոք, չեղարկել որոշները»,- ասել է Սելին Դիոնը: Նա հավելել է, որ ամեն դեպքում իրեն լավ է զգում, թեպետ դեռևս ունի մկանային սպազմեր:
Երգչուհու կայքում նշվել է, որ 2022 թվականի մայիսից սեպտեմբեր նախատեսված համերգները տեղափոխվել են 2023 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր: