
Վաղվա հանրահավաքին ընդառաջ ոստիկանության մարզային ստորաբաժանումները բերվում են Երևան

Վաղը ընդդիմադիր ուժերը Երևանում նախաձեռնել են մասշտաբային հանրահավաք, և բնականաբար, իշխանությունների ողջ ռեսուրսը կենտրոնացված է մարդկանց հոսքը այդ հանրահավաքին հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ:
168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես ոստիկանության մարզային ստորաբաժանումները այսօր արդեն տեղափոխվել են Երևան:
Ավելին, ոստիկանության մարզային ստորաբաժանումները Երևանում էին դեռ ապրիլի 24-ին: Մենք ֆիքսել էինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին օրինակ, Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցներին:
Նիկոլ Փաշինյանի համար իր իշխանությունը մեկ օր ավել պահելն ակնհայտորեն գերխնդիր է, և դրա համար է նա պետական բյուջեն ծառայեցնում ոստիկանության կարիքների համար, բարձրացնում աշխատավարձերը, մեծացնում ոստիկանության ծառայողների թվաքանակը:
Մնում է միայն հասկանալ, թե մարզերում հանցավորության աճի այս պայմաններում ինչ կերպ է իշխանությունը փորձելու մեղմել հանցածին իրավիճակը, եթե եղած ռեսուրսներն էլ բերում է Երևան: