«Այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ»․ Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ: Հավատացե՛ք, սա չափազանցություն չէ․ մեռնելն այսօր իրատեսական է առավել, քան երբևէ: 4 տարի շարունակ բազմաթիվ հրապարակումներ և ապացույցներ ներկայացվեցին, որ սրանք վարում են պրոթուրքական քաղաքականություն:

Թմրեցնելով մեր ժողովրդի զգոնությունը՝ ասելով, թե թուրքի հետ պետք է հաշտվենք, առևտուր անենք, մեզ ուզում են դարձնել թուրքի վասալ, ստրուկ, ճորտ:

Սրանց ասած խաղաղությունը կեղծիք է, նորից խաբում են մեզ: Խաղաղության անվան տակ մեր պետությունը հանձնում են թուրքին: Հրահրեցին 44-օրյա պատերազմը, որպեսզի վախեցնեն և մենք վախի ազդեցությամբ գնանք իրենց նախընտրած թուրքական «խաղաղության» ճանապարհով: Այդ ճանապարհը մեզ տանում է ոչնչացման, որպես ազգ՝ վերացման, լավագույն դեպքում՝ մեր երկրից փախուստի դեպի այլ ապահով երկրներ: Կդառնանք աստանդական ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո մեր հազարավոր նախնիները:

Իրական խաղաղությունը կլինի սրանց իշխանությունից հեռացնելուց հետո:

Ես ուզում եմ ապրել մեր երկրում, ուզում եմ լինել անվտանգ պետության քաղաքացի, ուզում եմ գլուխս բարձր կոչվել հայ: Ուզում եմ, որպեսզի երեխաներս ապրեն և արարեն մեր հայրենիքում:

Սիրելի հայրենակիցներ, պահն օրհասական է, անհրաժեշտ է օր առաջ քշել այս՝ թուրքական շահի սպասարկուներին: Խնդրում եմ անհատապես և հավաքականորեն ոտքի կանգնել՝ հանու՛ն մեր պետության, հանուն Հայաստանի և Արցախի: Խնդրում եմ նաև քաղաքական գործիչներին «սիրելու-չսիրելու», «ընդունելու-չընդունելու», «հավատալ-չհավատալու» բոլոր պատճառաբանությունները թողնել մի կողմ, որովհետև այս պայքարը պետք է իրականացնենք ինքներս՝ մեր երեխաների՝ գլուխը բարձր ապրելու համար:

Եթե որևէ մեկը չի ցանկանում ինձ հետ դուրս գալ պայքարի, թող ինքն իր հարևանի կամ մեկ այլ ընկերոջ հետ դուրս գա:

Սա մեր գոյությա՛ն, որպես հայ լինելիությա՛ն պայքար է: Հավատում եմ մեր ազգի ինքնակազմակերպմանը, հավատում եմ, որ այս օրերն էլ կկարողանանք հաղթահարել:

Ուզո՞ւմ ենք խաղաղություն, ուրեմն պետք է ունենանք

#առանցնիկոլՀայաստան»։

Տեսանյութեր

Լրահոս