Բաժիններ՝

Բոլորը կարող են դեպի Մարս տոմս գնել՝ այն կարժենա ընդամենը 100.000 դոլար

SpaceX-ը նախատեսում է առաջիկա տասնամյակների ընթացքում Մարսի վրա լիարժեք քաղաք կառուցել։

Իլոն Մասկը նշել է, որ տոմսի արժեքը կախված կլինի երկրի տնտեսությունից։ Հիմնական նպատակը դեպի Մարս ճանապարհորդությունը ողջամտորեն մատչելի դարձնելն է։ Մարսի վրա քաղաք կառուցելու համար պետք է գրավել մոտ 1 միլիոն մարդ։

Գործարարը ցանկանում է կարմիր մոլորակը ցույց տալ բոլոր ցանկացողներին։ Նա պնդում է, որ յուրաքանչյուր ոք կարող է աշխատել կամ վարկ վերցնել՝ 100 հազար դոլար անվանական գումար կուտակելու համար։

Մասկի սցենարի համաձայն՝ մարդիկ կարող են վաճառել տներ և այլ գույք՝ ճանապարհորդություն կատարելու համար։ Միգուցե ինչ-որ մեկը հովանավորվում է կառավարության կողմից։

Նախկինում դեպի Մարս և հակառակ ուղղությամբ թռիչքի համար գումարը կազմում էր 100.000-ից մինչև 500.000 դոլար։

Ձեռնարկատերը նախատեսում է 10 տարվա ընթացքում կառուցել 1000 SpaceX տիեզերանավ, այնուհետև 2029 թվականին առաջին փորձարկիչները կուղարկի կարմիր մոլորակ: Իսկ 2050 թվականին 1 միլիոն մարդ ուղարկվեն քաղաքը կառուցելու, գրում է businessinsider-ը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս