Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ուրեմն արժանապատիվ ձևով պետք է հասնենք դրան. Կարինե Աճեմյան
«Կարող ենք ամրագրել, որ (Մոսկվա) այցի արդյունքում ստորագրված այդ 30 կետանոց փաստաթուղթն ամենի մասին էր, ինչ տեղի է ունեցել 30 տարիների ընթացքում՝ոլորտային գործունեություն, հարաբերություններ»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին օրերս կայացած հանդիպմանը:
Նա ցավ հայտնեց, որ նախկինում ունեցած հարաբերությունները՝ ոչ միայն ՌԴ, այլև նախկին բարեկամ, դաշնակից երկրների հետ, այսօր զրոյացվում են:
«Կարող ենք ամրագրել, որ հակառուսական քարոզչությունը ՀՀ-ում շատ բարձր մակարդակի է, և դա արվում է հենց իշխանությունների կողմից: Իսկ դրա արդյունքում, թե Փաշինյանը որտեղ, ում սիրաշահելով՝ ինչի է հասնում, մենք արդեն գիտենք, որ հայկական շահի որևէ պաշտպանություն իշխանությունների կողմից չկա: Հենց երեկ էր, կարծեմ, Շուշի այցի ժամանակ Ալիևը շատ հստակ մեսիջներ է ուղարկել, ելույթ ունեցել, ինչն ամբողջությամբ համընկնում է այսօրվա իշխանությունների խոսքերին: Բայց, քանի որ իշխանությունների դեպքում որևէ արժանապատվության մասին խոսելն ավելորդ է, ապա բոլոր գործողությունները, որոնք ուղղված են իշխանությունների հեռացմանը՝ շատ ավելի դինամիկ ընթացք պետք է ստանան»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբեությունների կարգավորմանը՝ ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց. «Այսօր ինչ-որ սուտ հայտարարություններ են արվում, խոսվում է խաղաղության մասին, որն արժանապատիվ ժողովուրդը չի կարող երբևէ ունենալ այսպիսի պայմաններում: Այսինքն, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ուրեմն արժանապատիվ ձևով պետք է հասնենք դրան: Նախկին իշխանությունների օրոք բոլոր՝ միջազգային, դիվանագիտական հարթակներում, 30 տարի քայլ առ քայլ մեծ աշխատանք է տարվել, որպեսզի շատ երկրներ ընդունեն Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի վրա ճնշում գործադրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում