Բաժիններ՝

Կիևին մեծ քանակության զենքի տրամադրումը չի նշանակում պատերազմի երկարաձգում. ԵՀ

Եվրամիության կողմից Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանության գործում: Ապրիլի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ իր երկիրը, իր քաղաքացիներին պաշտպանելու ավելի շատ ունակություններ Ուկրաինայի համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Եվրամիությունը երկարաձգում պատերազմը՝ ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային, եւ Բրյուսելը որեւէ բան անում է արդյոք մարտական գործողությունները կանգնեցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930