«Եկել է ժամանակը ցույց տալու՝ ով է էս երկրում իրական տերը, ով է իրական հրահանգ տվողը»․ Նարեկ Սամսոնյան

«Ոստիկանությունը դավաճաններից հերթական անգամ ստացել է հրահանգ՝ անել ամեն ինչ, որ այստեղ տեղի ունեցողը հնարավորինս ճնշվի, մարդիկ իրենց ուզածը չանեն, բայց ես կարծում եմ, որ վաղուց եկել է ժամանակը ցույց տալու՝ էս երկրում ով է իրական տերը, ով է իրական հրահանգ տվողը»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։
Նրա կարծիքով՝ այսօրվանից սկսվում է գործընթաց՝ այլևս Հայաստանում քաղաքական օրակարգերը, հրահանգները տրվելու են հրապարակներից։

«Իրենք թող իրենց ականջներին օղ անեն, այն դիմադրությունը, որ այսօր տեսան, տասնապատիկ ավելին տեսնելու են։ Թող փորձեն իրենք էլ դառնալ Ալիևի ոստիկանները, կտեսնեն, թե ինչ է լինելու իրենց հետ, կտեսնեն՝ ոնց են հանրային պարսավանքի ենթարկվում»,-անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ ասաց նա։

Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ՝ որքան մարդիկ շատ լինեն, այնքան ոստիկանությունն իրեն կոռեկտ կպահի․ «Չպահի կոռեկտ՝ մենք կստիպենք, որ իրենք իրենց պահեն կոռեկտ։ Երբ մենք կստիպենք, որ իրենք իրենց պահեն կոռեկտ, իրենք կսկսեն դառնալ Հայաստանի ոստիկաններ, ոչ թե՝ Ալիևի կոշիկ լիզողի հրահանգները կատարող ոստիկաններ։ Խնդիրը սա է։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք, նախորդ անգամների նման չի լինելու, մենք դուրս ենք եկել կռվի։ Արթուր Վանեցյանը ասաց, չէ՞»։

Նա ի սկզբանե մտածե է, որ ոստիկանները պատերազմին այդքան համածառայակից կորցնելուց հետո, ինչ-որ բարոյական ավելի բարձր արժեք կգտնվի, որի համար իրենք իրենց ուսադիրը կհարգեն․ «Բայց մենք տեսանք, որ այդպես չի լինում։ Ես կարծում եմ, որ նաև մեզնից է կախված դա։ Որքան մենք այստեղ լինենք ուժեղ, որքան մարդիկ տեսնեն, որ մեք պատրաստ ենք մինչև վերջ գնալու, էլ չենք խոսում, այլ անում ենք, այնքան ոստիկանության մեջ կբարձրանա այդ բարոյական մասը»։

Սամսոնյանը ոստիկանապետից ոչինչ չի ակնկալում, քանի որ ըստ նրա՝ արդեն դպրոցներում են «դեղեր» մտել․ «Այդ ոստիկանապետը դրա համար էլ է պատասխան տալու, ես նրանից ոչինչ չեմ ակնկալում։

Հավաքական բարոյականություն չի լինում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս տղերքը իրենց մեջքը դզեն, նրանք հո չե՞ն ուզում գնալ կանգնել այն մարդու կողքին, որը տարել՝ իրենց համածառայակիցներին սպանել է ու անուններն էլ չի գրել զոհվածների ցուցակում։ Հիմա էս տղերքը մեղք են, մենք նաև ոստիկանների համար ենք անում։ Մենք պետք է վերականգնենք ոստիկանության բարոյականություն, այո, սկզբում ապացուցելով, որ մենք չեն նահանջելու մեր սկսած պայքարի կոնկրետ կետերից ու մարտավարությունից»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, նա նշեց, որ Փաշինյանը դատվելու է․ «Փաշինյանը նստելու է, իրեն ոչ ոք չի սպանելու։ Էդ որ ասում են՝ մեզ ուզում են կրակել, սպանել, չեն սպանելու, ինքը նստելու է ու ամեն շաբաթ զոհվածների մի խումբ ծնողներ թքելու են իր երեսին՝ էն ամենի համար, ինչ ինքը արել է։ Մենք թույլ չենք տալու Արցախի վերջնական հանձնումը։ Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիները ունեն մի խնդիր՝ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանի արածը իրենց համար անպատվաբեր է»։

Տեսանյութեր

Լրահոս