Բաժիններ՝

Մակրոնը Լը Պենից ավելի է առաջ անցել Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի թեկնածությունը քվեարկության է դրված երկրորդ ժամկետի համար, երկու տոկոսային կետով մեծացրել է տարբերությունն «Ազգային միասնության» թեկնածու Լը Պենից Հինգերորդ հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է BVA սոցիոլոգիական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ հարցման արդյունքներով, որն անցկացվել է ապրիլի 13 – 14-ը, Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկելու հարցման մասնակիցների 54 տոկոսը, իսկ Լը Պենի օգտին՝ 46 տոկոսը: Այդ նույն ընկերության հետազոտությունների տվյալներով, որոնք կատարվել են ապրիլի 6 – 7-ը, այս քաղաքական գործիչների մասնակցությամբ երկրորդ փուլի դեպքում Մակրոնին պատրաստ էր պաշտպանելու հարցվածների 53 տոկոսը, իսկ Լը Պենին՝ 47 տոկոսը:

Սոցիոլոգների կարծիքով՝ մասնակցությունը կարող է կազմել 73 տոկոս, ինչը զուգադրելի է առաջին փուլին բնակչության մասնակցությանը, երբ ընտրական տեղամասեր էր եկել Ֆրանսիացիների 73,7 տոկոսը: Հարցմանը մասնացել է ակտիվ ընտրական իրավունք ունեցող շուրջ 1,5 հազար ֆրանսիացի: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայացել է ապրիլի 10-ին:

Նախընտրական արշավին մասնակցել է 12 թեկնածու: Բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո Մակրոնն ստացել է քվեների 27,84 տոկոսը, Լը Պենը՝ 23,15 տոկոսը: Երկրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին, կկրկնվի անցյալ ընտրությունների մենամարտը, երբ Ելիսեյան պալատի համար եզրափակիչ մենամարտում մրցել են այս նույն քաղաքական գործիչները: 2017 թվականին Մակրոնն ստացել է ընտրողների քվեների 66,1 տոկոսը, Լը Պենը՝ 33,9 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս