
«Ռոմա»-ն Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում է

Իտալական «Ռոմա»-ն դուրս եկավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ:
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունելով նորվեգական «Բուդյո-Գլիմտ»-ին առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով: Թիմերի առաջին խաղում հաղթել էր նորվեգական թիմը` 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:
«Ռոմա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ: