
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 10-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան գետն անցնելիս խափանվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապահահատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1987 թ.) արգելափակվել է գետում։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։