Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցեր

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ապրիլի 7-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գրեգոր Գիզիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ:

Նույն օրը դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Կնուտ Աբրահամի հետ: Հանդիպման օրակարգում եղել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930