
Թուրքիան դեսպաններ է փոխել մի շարք երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում և Վրաստանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դիվանագետներին անձամբ տեղեկացրել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Մոլդովայում Թուրքիայի դեսպանների փոփոխության և նոր նշանակումների մասին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն, ի թիվս այլոց, Զագրեբում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, իսկ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ է նշանակվել Լևենթ Էլերը։
Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Ռիգայում կգլխավորի Շուլե Օզթունչը, Տալլինում՝ Բաշաք Թյուրքօղլուն, Թբիլիսիում՝ Ալի Քաան Օրբանը, Իսլամաբադում՝ Մեհմեդ Փաչաջըն։
Ույգար Սերթելը կդառնա Քիշնեւում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։