Բաժիններ՝

«Լույս» հիմնադրամը հայտարարում է չորս մրցույթ

1. Հայրենական մեծ պատերազմի թեմայով շարադրության.
2. Հայրենական մեծ պատերազմի թեմայով տեսաուղերձի.
3. Արցախյան ազատամարտի թեմայով շարադրության.
4. Արցախյան ազատամարտի թեմայով տեսաուղերձի:
Մրցույթին կարող են մասնակցել 14-17 տարեկան պատանիները (աղջիկներ և տղաներ, որոնց 14 տարին լրացել է, բայց 18 տարին դեռ չի լրացել)։

Տեսաուղերձի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն։
Շարադրությունը պետք է ընդգրկի առավելագույնը 500 բառ։
Մեկ անձը կարող է դիմել մեկ կամ մի քանի մրցույթի։
Չորս մրցույթներից յուրաքանչյուրը կունենա 3 մրցանակակիր՝
1-ին մրցանակ՝ 150 000 ՀՀ դրամ և հավաստագիր.
2-րդ մրցանակ՝ 100 000 ՀՀ դրամ և հավաստագիր.
3-րդ մրցանակ՝ 50 000 ՀՀ դրամ և հավաստագիր:
Հաղթողները կարող են ընտրել նաև իրենց անունից դրամական մրցանակը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին փոխանցելու տարբերակը: Այդ դեպքում «Լույս» հիմնադրամը կկրկնապատկի նվիրատվության գումարը, իսկ հաղթողին կտրամադրվի շնորհակալագիր հետևյալ չափով նվիրատվություն կատարելու համար՝
1-ին մրցանակ՝ 300 000 ՀՀ դրամ.
2-րդ մրցանակ՝ 200 000 ՀՀ դրամ.
3-րդ մրցանակ՝ 100 000 ՀՀ դրամ:
Մրցութային աշխատանքների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։

Արդյունքները կհայտարարվեն մայիսի 8-ին։
Եղե՛ք ստեղծարար և համարձակ։

Մրցույթին մասնակցելու համար դիմել հետևյալ հղումով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս