Բաժիններ՝

Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական կառավարության նպատակը Պուտինին իշխանությունից հեռացնելը չէ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը բրիտանական կառավարության նպատակը չէ: Այս մասին նա խոսել է բրիտանացի խորհրդարանականների հետ նիստին՝ պատասխանելով ՌԴ-ում իշխանություններին փոխելու ու Պուտինին հեռացնելու մասին հարցին:

«Դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ»,- ասել է նա:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վարշավայում արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ առաջնորդը «չի կարող մնալ իշխանության», Ջոնսոնը հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու է նա նման բան ասել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031