Բաժիններ՝

7 հայտնի մարդիկ, որոնց իրական մասնագիտությունները կշրջեն Ձեր պատկերացումները նրանց մասին

1. Մարա Ռունի – հոգեբան

Դերասանուհի, ով շատերին հայտնի է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շնորհիվ, սովորել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանում: Հետո տեղափոխվել է Նյու Յորքի համալսարանին կից քոլեջ, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն: Մարա Ռունին ավարտել է քոլեջը 2010 թվականին:

2. Բրուք Շիլդս – բանասեր

Շատ քչերը գիտեն, որ հանրահայտ մոդել և դերասանուհի Բրուք Շիլդսը ավարտել է փրիսթոնյան համալսարանը և ստացել է ֆրանսիական գրականության բակալավրի աստիճան:

3. Հյու Լորի – մարդաբան

Դերասան, ով հայտնի է «Ջիվս և Վուսթեր» և «Դոկտոր Հաուս» սերիալներում կատարած իր դերերով, սովորել է Էթըն քոլեջում: Հետո Հյու Լորին ընդունվել է Քեմբրիջի Սելվին քոլեջ, որտեղ ուսումնասիրել է մարդաբանություն և հնագիտություն: 1981 թվականին ստացել է բակալավրի աստիճան:

4. Բրայան Մեյ – աստղաֆիզիկոս

Ով կարող էր մտածել, որ հանրահայտ Quuen-ի կիթառահարը նաև գիտնական աստղաֆիզիկոս է և ունի դոկտորի աստիճան: Մեյն ավարտել է Հեմփթոն սքուլը և Լոնդոնի Իմփերիալ քոլեջի ֆիզիկայի և մաթեմատիկայի հեղինակավոր ֆակուլտետները: Մեյնն ունի նաև փիլիսոփայության դոկտորի աստիճան:

5. Ռեբել Ուիլսոն – իրավաբան

Ավստրալուհի դերասանուհին պոպուլյար է դարձել շնորհիվ իր կատակերգական դերերի, և քչերը գիտեն, որ նա ավարտել է նոր հարավային Ուելսի համալսարանը՝ իրավագիտություն և արվեստ մասնագիտությամբ:

6. Լայոնել Ռիչի – տնտեսագետ

Չնայած այն բանին, որ Լայոնել Ռիչին մանուկ հասակից զբաղվում էր երաժշտությամբ, նա մտածում էր, որ հավանաբար պետք է փաստաբան դառնա: Ավագ դպրոցում թենիսում հաջողություններ ունենալու շնորհիվ նա կրթաթոշակ է ստանում Տասկիգիի համալսարանում: 1974 թվականին երգիչը ստանում է տնտեսագիտության բակալավրի աստիճան:

7. Նատալի Փորթման – հոգեբան

Չնայած որ Նատալի Փորթմանն իր դերասանական կարիերան սկսել է փոքր հասակից, նա, այնուամենայնիվ, ժամանակ է գտել բարձրագույն կրթություն ստանալու համար: Դերասանուհին ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս