«Այ քեզ խեղկատակ դիվանագիտություն․ ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք: Անմեղսունակությունն էլ թարսի պես անբուժելի է»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական քաղաքական դաշտը քանի օր է՝ քննադատում է Ադրբեջանի առաջադրած 5 կետանոց վերջնագրերը, որին հաջորդեց նաև այդ երկրի ԱԳՆ սպառնալիքը՝ ըստ էության ասելով, որ Հայաստանը պատերամից հետո խելքը գլուխը չի հավաքել: Որպես Ադրբեջանի պատասխան, հետևում է ՀՀ ԱԳՆ-ի վախվորած հայատարարությունը, որ Հայաստանի համար, ընդհանուր առմամբ ընդունելի են Ադրբեջանի 5 կետանոց պահանջագրերը:

Այսօր ԱԺ-ում, ուսապարկերից մեկի միջոցով կազմակերպված սարքովի հարցին պատասխանելի, ՀՀ ԱԳՆ-ն երկար բարակ պատմեց, թե Անթալիայում ո՞վ էր փողկապով և ով՝ ոչ: Մենք, դեպի մեզ դանդաղ սողացող պատերազմի շեմին ենք: Արցախն ապրում է հումանիտար ճգնաժամ ու շարունակում է գոյության կռիվ տալ, որտեղ իր ահռելի մեղքի բաժինն ունի ՀՀ կառավարության դավադիր տգիտությունը: Աշխարհում ֆունդամենտալ և մեզ համար ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում:

Այդ նույն ժամանակ, մեր երկրի ԱԳՆ-ն, ՀՀ խորհրդարանի աշխարհահռչակ կապիտուլյանտներին պատմում է, թե ինչո՞ւ էր Անթալիայում ժպտում: Եվ ո՛վ հրաշք. պարզվում է, որ բայրաթքթարների, բազմաթիվ սպառնալիքների, իսլամական ջիհադիստների, Հայոց Ցեղասպանության ժխտողականության, Շուշիի հռչակագրի հեղինակին՝ ոմն ՀՀ արտգործնախարարը ժպտում էր մեր զինվորների խաթր: Այ քեզ խեղկատակ դիվանագիտություն:

Ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք: Անմեղսունակությունն էլ թարսի պես անբուժելի է»:

Տեսանյութեր

Լրահոս