Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. կանանց մասին, կանանց համար
168.am-ը 5 կինոնկար է առանձնացրել կանանց մասին, կանանց համար: Կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսուհիները փոխում են իրենց կյանքը, ոգեշնչում են մյուսներին՝ ապրելու սեփական կանոններով և չեն ենթարկվում կյանքը թունավորող կեղծ չափանիշների:
«Բնակարան»
Ամերիկացի ռեժիսոր Բիլ Ուայդերի կողմից 1960 թվականին նկարահանված ռոմանտիկ տրագիկոմեդիան հուզիչ լիրիկական պատմություն է հասարակ աշխատակցի և նույն ընկերությունում աշխատող վերելակավար աղջկա հարաբերությունների մասին։ Առաջին հայացքից այս երկուսը միասին լինելու շանս չունեն, սակայն մի շարք իրադարձությունների և Ֆրենի (Շիրլի Մաքփեյն) ուժեղ բնավորության արդյունքում ամեն ինչ հանգուցալուծվում է լավագույն տարբերակով:
«Թռչունների արկղ»
Ապոկալիպտիկ ֆիլմերը միշտ պոպուլյար են եղել թրիլլեր ժանրի ֆիլմերի սիրահարների կողմից: Վերջին տարիներին դրանք հատկապես մեծ թափ են հավաքել և մեկը մյուսի հետևից մեծ էկրան են բարձրանում: Ռեժիսոր Սյուզան Բիրի հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմը, որը թողարկվել է 2018 թվականին, պատմում է աշխարհում տիրող քաոսի մասին և Մելրոիի (Սանդրա Բուլոք), ով փրկելու համար իր երեխային անցնում է դժոխային իրավիճակների միջով:
«Մագդաղենացի քույրերը»
Շոտլանդացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Մալոնի ֆիլմը, նկարահանված 2002 թվականին, պատմում է 20-րդ դարի 60-ական թվականների Իռլանդիայի մասին: Երեք երիտասարդ կանայք՝ Ռոզան (Դորոթի Դաֆի), Բերռնադետտան (Նորա-Ջեյն Նուն) և Մարգարեթը (Էն-Մարի Դաֆ) հայտնվում են Սուրբ Մագդաղենայի ապաստանում՝ ուղղիչ հաստատաություն «ընկած կանանց» համար: Նրանք որոշում են իրենց ձեռքը վերցնել իրենց կյանքը և փոխել այն բարքերը, որոնք կործանում են կանանց կյանքերը:
«20-րդ դարի կանայք»
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր և գրաֆիկական դիզայներ Մայք Միլսի «20-րդ դարի կանայք» ֆիլմը լի է գեղեցիկ պահերով, ուժեղ կանանց կյանքերով, Անեթ Բենինգի թայլուն խաղով: Կինոնկարը բացահայտում է տարբեր հասակների, բայց 20-րդ դարում ծնված կանանց ինքնությունները:
«Անմոռանալի պահեր»
Ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Յան Թրուելի ֆիլմը պատմում է Մարիայի (Մարիա Հայսկանեն) անմոռանալի պահերի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսուհու միատոն կյանքը փոխվում է, երբ վերջինից կյանքում փոքրիկ գաղտնիք է հայտնվում…
Հեղինակ՝ Անի Գաբուզյան