
5 անսպասելի մթերքներ, որոնք կօգնեն լավ քնել

Ընկույզ
Ընկույզը տրիպտոֆանի հարուստ աղբյուր է՝ ամինաթթու, որը նպաստում է առողջ քնի համար անհրաժեշտ սերատոնինի և մելատոնինի մակարդակների արտադրությանը:
Նուշ
Նուշը հարուստ է մագնեզիումով, և հետազոտությունները ցույց են տվել, որ մագնեզիումի ցածր մակարդակը դժվարացնում է արագ քնելը: Քնելուց առաջ մի բուռ ընկույզն օգնում է արագ լուծել այս խնդիրը:
Կաթ
Կաթնամթերքներում պարունակվող կալցիումն օգնում է կլանել տրիպտոֆան ամինաթթուները և արտադրել մելատոնին: Բացի այդ, կալցիումը նաև օգնում է նորմալացնել մկանային ակտիվությունը և թեթևացնում է գիշերային սպազմերը:
Բալի հյութ
Փենսիլվանիայի և Ռոչեսթերի համալսարանների վերջին հետազոտությունների համաձայն՝ քնելուց առաջ մեկ բաժակ բալի հյութ խմելը կօգնի ձեզ ավելի արագ մտնել երազանքների աշխարհ. կեռասը բարձրացնում է մելատոնինի մակարդակն օրգանիզմում։
Մեղր
Մեղրի մեջ պարունակվող բնական շաքարը բարձրացնում է ինսուլինի մակարդակը և թույլ է տալիս տրիպտոֆանին ավելի արագ փոխազդել ուղեղի հետ: Քնելուց առաջ մեկ թեյի գդալ մեղրը երիցուկի թեյի հետ կուժեղացնի ըմպելիքի հանգստացնող ազդեցությունը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը