Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալու զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցներին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել հավանություն տալու այն նախաձեռնություններին, որոնք հրազենի շրջանառության վերահսկողության խստացում են նախատեսում:

«Ես կշարունակեմ անել ուժերիս ներածին չափով ամեն ինչ, որպեսզի կասեցնեմ զենքի ապօրինի շրջանառությունը եւ ինքնաշեն զենքի (տարածումը, որի հավաքման հավաքանիները) կարելի է գնել ինտերնետում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մարտի 1-ի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուիչների պալատի եւ Սենատի առջեւ «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձով։

«Ես Կոնգրեսին խնդրում եմ ընդունել հրազենի կիրառմամբ բռնության կրճատման ստուգված միջոցներ: (Զենք գնողի) անցյալի ունիվերսալ ստուգուման: (…) Գրոհային զենքի եւ մեծ տարողության պահեստատուփերի արգելք: (…) Այս օրենքները չեն խախտում ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ ուղղումը, դրանք փրկում են կյանքեր»,- շարունակել է Բայդենը: Խոսելով հանցավորության դեմ պայքարի մասին՝ նա կոչ է արել հրաժարվելու իրավապահ մարմիններին ֆինանսավորումից զրկելու կոչերից, որոնք հաճախ հնչել են Մինեապոլիսում ձերբակալելիս 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հարուցած բողոքների ժամանակ:

«Մենք պետք է համաձայնվենք այն բանին, որ պատասխանը ոստկանությանը ֆինանսավորումից զրկելը չէ: Պատասխանն այն է, որ ոստիկանությանը մատակարարվեն միջոցներ եւ նրան տրամադրվի պատրաստություն, որոնք անհրաժեշտ են մեր համակեցությունները պաշտպանելու համար»,- համոզված է Բայդենը: Բացի դրանից, նա օրենսդիրներին կոչ է արել հավանություն տալու ներգաղթային բարենորոգմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս