Ռուսական զորքերը կենտրոնացրել են ուժերը Կիևը շրջափակելու համար. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական բանակը շարունակում է Պոդոլսկի և Սիվերսկի ուղղություններից Կիևի վրա հարձակման փորձերը։ Այս մասին ասված է չորեքշաբթի՝ մարտի 2-ի առավոտյան հրապարակված ամփոփագրում։
Նշվում է, որ Պոդոլսկի ուղղությամբ հակառակորդը, ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգից կազմից օգտագործելով տասներեք գումարտակային մարտավարական խումբ, փորձում է շարունակել գրոհը Կիևի ուղղությամբ՝ հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններից մայրաքաղաքը փակելու նպատակով։
Նշվում է, որ Ժիտոմիրի շրջանում 5-րդ համակցված բանակի մինչև երեք զրահափոխադրիչ կա։ Սիվերսկի ուղղությամբ ռուսական զորքերի մինչև տասնյոթ զրահափոխադրիչներ շարունակում են հարձակողական գործողությունները՝ Կիևը հյուսիս-արևելքից արգելափակելու համար։ Բացի այդ, անհաջող փորձեր են արվում շրջապատված պահել Սումիին, Լեբեդինը և Ախտիրկան։
Տաուրիդի ուղղությամբ ռուսական զորքը շարունակում է հարձակողական գործողությունները Սկադովսկ, Գոլայա Պրիստան, Խերսոն, Սնեգիրևկա, Նովայա Կախովկա բնակավայրերի հատվածներում։ Վերախմբավորումից հետո այն շարունակում է շարժվել Խերսոնի և Նիկոլաևի ուղղությամբ:
Սևծովյան օպերատիվ գոտում ռուսական զորքերը տեղակայում են ռազմածովային խումբ և շարունակում են նախապատրաստվել ծովային դեսանտային գործողությանը։