«Պուտինը երբեք չի շահի իրանցի ժողովրդի սրտերն ու հոգիները». Բայդենն իր ելույթում ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ամենամյա ուղերձով, սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել, հայտնում է axios.com-ը։
«Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց նա երբեք չի շահի իրանցի ժողովրդի սրտերն ու հոգիները», – ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ու