ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի եղել
ԿԺԴՀ-ում 56 հազարից փոքր-ինչ ավելի մարդ է կորոնավիրուսի թեստավորում անցել մինչեւ 2022 թվականի փետրվարի 17-ը, նրանց թվում ոչ մի ախտահարված չի եղել: Մարտի 1-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվությունը:
«2022 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ախտահարման ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Ընդամենը թեստավորում է անցել 56 227 մարդ, բոլոր արդյունքները եղել են բացասական»,- ասված է կորոնավիրուսի իրավիճակի մասին ԱՀԿ-ի շաբաթական հաշվետվություններից մեկում:
Փետրվարի 11-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում Ժողովրդական Հանրապետությունում կորոնավիրուսի թեստ է անցել 1 322 մարդ: Նրանցից 110-ի մոտ դիտվել են մրսածության նման ախտանիշներ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԿԺԴՀ-ի իշխանությունները 2020 թվականի սկզբին արտակարգ միջոցներ են ձեռնարկել երկիրը վարակի ներփանցումից պաշտպանելու համար, այդ թվում փակվել են պետության սահմանները: Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, Փենյանն առայժմ չի համաձայնվել ընդունելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումները, որոնք Ժողովրդական Հանրապետությանը հասնում է COVAX միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ավելի վաղ պլանավորվել էր Ժողովրդական Հանրապետությանը մատակարարել 8 միլիոն դեղաչափ, բայց փետրվարի 22-ին ծավալը կրճատել են մինչեւ 1,3 միլիոն դեղաչափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: