
Ի գիտություն Ուկրաինայից Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիներին

Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի գիտություն
Ուկրաինայից Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիներին
Ռումինիայի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե/Porubne (Ուկրաինա)-Սիրետ/Siret (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից մասնավորապես՝
Սոլոտվինո/Solotvyno (Ուկրաինա) – Սիգետու Մարմացիեի/Sighetu Marmatiei (Ռումինիա),
Դյակովո/Dyakovo (Ուկրաինա) – Հալմեու/Halmeu (Ռումինիա),
Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից»: