 
                        Մարտի 7-ին և 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի
 
                                    ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Ի գիտություն դեսպանության հյուպատոսական բաժին դիմող քաղաքացիների
Տեղեկացնում ենք, որ մարտի 5-ին (շաբաթ օրը) ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը աշխատելու է բնականոն ռեժիմով։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 7-ին և 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        