Ռուս պատվիրակները կսպասեն մինչև ժամը 15:00-ն՝ ուկրաինական կողմի հետ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար. Մեդինսկի

Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, կիրակի օրը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Գոմելը որպես հանդիպման վայր առաջարկվել է հենց Կիեւի կողմից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել Բելառուսի տարածքում։

Ըստ Մեդինսկու՝ ռուս պատվիրակները կսպասեն մինչև ժամը 15:00-ն՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28