
Լեհաստանում ուժեղ քամին սպանել է երկու մարդու և 350.000 բնակչի թողել առանց հոսանքի

Լեհաստանում ուժեղ քամիների պատճառով մահացել է երկու մարդ, ավելի քան 350 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ մահերը գրանցվել է քամու պատճառով ծառերի՝ մեքենաների վրա ընկնելու հետևանքով:
Լեհաստանի օդերևութաբանական ինստիտուտից տեղեկացրել են, որ փետրվարի 19-ին ևս երկրի տարածքում պահպանվելու է ուժեղ քամին, որի արագությունը հասնելու է մինչև 130 կմ/ժ-ի: