Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842, մահվան՝ 16 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2842 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399.727-ի:
Փետրվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է՝
✓ 2842 նոր դեպք
✓ 7636 թեստավորում
✓ 2548 առողջացած
✓ 6 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399․727 դեպք, որոնցից 362․004 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28040 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8114 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1560 է:
Ընդհանուր կատարվել է 2805028 թեստավորում: